Օլանդը Նիսի ահաբեկչության հարցով անվտանգության խորհրդի նիստ է անցկացնում


11:50 , 15 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ուրբաթ առավոտյան Նիսի ահաբեկչության հարցով նեղ կազմով անվտանգության խորհրդի նիստ է անցկացնում։ 

Հանդիպումը սկսվել է տեղի ժամանակով առավոտյան մոտ 9-ին: Հանդիպմանը մասնակցում են վարչապետ Մանուել Վալսը, պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, արդարադատության նախարար Ժան-Ժակ Յուրվոազը, հետախուզության և հակահետախուզության, ոստիկանության, ժանդարմերիայի ղեկավարությունը, ռազմական ղեկավարությունը:

Սպասվում է, որ խորհրդակցության ավարտից հետո Օլանդը և Վալսը կմեկնեն Նիս՝ ողբերգության վայր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ