Ֆրանսիայի հակահետախուզությունը զգուշացրել էր Նիցցայում հարձակման հնարավորության մասին


04:33 , 15 հուլիս, 2016

Tert.am–ը գրում է.

Ֆրանսիայի ներքին անվտանգության վարչության ղեկավար Պատրիկ Կալվերը մինչ Նիցցայում տեղի ունեցած հարձակումը զգուշացրել էր տրանսպորտային միջոցների օգնությամբ նոր ահաբեկչություններրի հավանականության մասին, հաղորդում է  Le Figaro թերթը:

Մանրամասնվում է, որ նա վստահություն է հայտնել, թե «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները կփոխեն իրենց գործելաոճը: