Ահաբեկչություն Նիսում. 50 մարդ զոհվել է


01:55 , 15 հուլիս, 2016

Tert.am–ը գրում է.

Նիս քաղաքում  հինգշաբթի երեկոյան ահաբեկչություն է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդել է Մերձծովյան Ալպերի շրջանի ղեկավարությունը: Ըստ տվյալների՝ կան բազմաթիվ վիրավորներ:

Ավտոմեքենայով անհայտ անձինք բախվել են մարդկանց ամբոխին, ովքեր զբոսնում էին հանրահայտ Անգլիական լողափով: Դրանից հետո նրանք կրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Ըստ BFM TV-ի տվյալների՝ ամենաքիչը 50 մարդ է սպանվել, կան տասնյակ վիրավորներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ