16:51 , 14 հուլիս, 2016
Հուլիսի 2-ին` Նովոռոսիյսկ քաղաքում անցկացվել էր «Морской Узел 2016» երիտասարդ կատարողների երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացրել էր Նարեկ Մակարյանը: Երգիչը սկզբում գրավել է առաջին հորիզոնականը, իսկ հետո ոչ պաշտոնական կերպով ստացել է նաև «Գրան պրի» արձանիկն ու հավաստագիրը:
Ինչու է «Գրան պրի»-ն ոչ պաշտոնական հանձնվել, ինչ տպավորություններով է Նարեկը վերադարձել հայրենիք և ուր է անմիջապես օդանավակայանից շտապել երգիչը՝ մանրամասները զրույցում:
-Տեղեկացանք, որ գրավել եք առաջին հորիզոնականը «Морской Узел 2016» երիտասարդ կատարողների երգի մրցույթում, սակայն խոսվում է նաև «Գրան պրի» մրցանակի մասին: Կմանրամասնե՞ք:
-Այո, կա նման բան: Հավաքածս բալերի համաձայն ես պետք է «Գրան պրի» մրցանակ ստանայի, բայց կիսեցի առաջին տեղը Լիտվայի մասնակցի հետ։ Հետագայում ժյուրիի անդամները որոշեցին ինձ հանձնել «Գրան պրի»-ի այդ արձանիկը: Հավանաբար քաղաքական ինչ-որ մանրամասներ կան, որոնց չեմ ուզում անդրադառնալ: Ես ուրախ եմ, որ այսպես ստացվեց, քանի որ Լիտվայի մասնակցի հետ ընկերական հարաբերություններ ունեմ ու թող այս անգամ էլ այսպես լինի:
-Ե՞րբ վերադարձաք Երևան: Facebook-ում տեղադրած Ձեր ծովափնյա նկարներից կարելի էր ենթադրել, որ շուտ վերադառնալու ցանկություն չէիք ունենա:
-Դուք ինձ հետևում եք (ժպտում է): Իրականում ես ցանցերում շատ ակտիվ չեմ: Օրերս եմ վերադարձել, քանի որ իմ լավ ընկերոջ՝ Անահիտ Շահբազյանի հարսանիքն էր: Անահիտն ինձ համար չափազանց հարազատ մարդ է և օդանավակայանից միանգամից գնացել եմ նրա հարսանիքին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ