ՖՈՏՈՄՐՑՈՒՅԹ. Կրծքով կերակրումը մայրիկի հաղթանակն է


11:25 , 14 հուլիս, 2016

Հայաստանում տեսակի մեջ եզակի մրցույթ է մեկնարկել: ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Ընտանիքի ակադեմիա»-ն միավորվել են՝ ապացուցելու, որ հայաստանում կանայք լավ գիտեն, թե որքան կարևոր  է կրծքով սնուցումը  մոր և մանկան առողջության և նրանց հուզական ամուր կապի համար:

Մերի Ներսիսյան / Ընտանիքի ակադեմիա ՀԿ նախագահ

Մենք որոշեցինք, որ ապագա ու նորատի մայրերին կրծքով կերակրման առավելությունների մասին պետք է «պատմեն» հենց իրենք՝ մայրիկները, ուստի հայտարարել ենք կրծքով կերակրման թեմայով լուսանկարների ու պատմությունների մրցույթ, որի մասնակիցներից յուրաքանչյուրն ակամա դառնում է կրծքով կերակրման խրախուսող ու ջատագով:

 

Ֆոտոմրցույթը, որը մեկնարկել է Կրծքով կերակրման հաղթարշավի շրջանակում, ընդգրկում է Լոռու, Շիրակի, Արարատի, Արմավիրի մարզերն ու  Երևանը: Դա նշանակում է, որ մրցույթին կարող են մասնակցել միայն նշյալ մարզերի ու Երևանի բնակիչ-մայրիկները: Մրցույթի մասնակիցները բաժանված են երեք խմմբի՝ հղիներ, ներկայում կրծքով կերակրող մայրեր և մայրեր, ովքեր ունեն մինչև 5 տարեկան երեխա կամ երեխաներ, ում կերակրել են կրծքով:

 

Մրցույթի պայմանները.

Մրցույթի ընթացքը

Լուսանկարների և պատմությունների ընդունման վերջաժամկետը հուլիսի 22-ն է: Բոլոր լուսանկարներն ու պատմությունները կհրապարակվեն, իսկ հետո մասնագետների թիմը կընտրի լավագույն լուսանկարներն ու պատմությունները, որոնց հեղինակներն օգոստոսի սկզբին կմասնակցեն պրոֆեսիոնալ լուսանկարահանումների: Այդ լուսանկարները կտարածվեն ֆեյսբուքում: Ամենամեծ թվով լայքեր հավաքած լուսանկարների հեղինակները կպարգևատրվեն և հաղթարշավի դեմքը դառնալու բացառիկ հնարավորություն կունենան:

 

Լիանա Հովակիմյան / ՅՈՒՆԻՍԵՖ-ի Առողջապահության և սնուցման բաժնի ղեկավար

Նախատեսում ենք հաղթողների լուսանկարներով և կրծքով կերակրման խրախուսման հաղորդագրություններով գրավիչ պաստառների տպագրություն: Դրանք տարբեր ֆորմատներով կտեղադրվեն մասնակից մարզերի և Երևանի ծննդատներում, պոլիկլինիկաներում, մանկապարտեզներում: Յուրաքանչյուր մարզկենտրոնում և Երևանում կտեղադրվեն նաև մեծ բիլբորդ վահանակներ:

Բայց «մրցանակներն» այդքանով չեն ավարտվում: Հաղթարշավը կամփոփվի երևանյան մամուլի ասուլիսով, որին հրավիրված կլինեն նաև ֆոտոմրցույթի հաղթողները: Այդ օրը նրանք կպարգևատրվեն:

ՇՏԱՊԵ՛Ք ձեր լուսանկարներն ու պատմություններն ուղարկել նշված տարբերակներից մեկով, հաղթել, արժեքավոր մրցանակներ ստանալ  ու դառնալ Կրծքով կերակրման հաղթարշավի դեմքը:

Լուսանկարներն ու պատմությունները կարող եք ուղարկել [email protected] էլ. փոստին կամ UNICEF ARMENIA ֆեյսբուքյան էջին: Ավելին իմանալու համար զանգահարեք՝ 095 510 710:

Հաղթարշավի պաշտոնական կայքը՝ www.nutrition.am

Հոդվածի լուսանկարները՝ Էմմա Գրիգորյանի