Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայի հետ կապված գերմանա-թուրքական դիմակայությունը խորանում է


19:46 , 12 հուլիս, 2016
Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայի հետ կապված գերմանա-թուրքական դիմակայությունը խորանում է: Էրդողանի սպառնալիքներին ի պատասխան` գերմանական կողմը կարող է ետ կանչել թուրքական ռազմաբազայում գտնվող իր զինվորական անձնակազմին` իհարկե սպառազինությամբ հանդերձ: Գերմանիայի դաշնային խորհրդարանի նախագահ Լամերտը հայտարարել է, որ իմաստ չունի գերմանացի զինվորականների ներկայությունը մի երկրում, որտեղ չեն ընդունվում: Փաստորեն, Էրդողանի «պահանջները» Մերկելին հակառակ էֆեկտն են ստանում: