Հայաստանի արտաքին պարտքը մայիսի վերջին նվազել է


14:55 , 11 հուլիս, 2016

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2016-ի մայիսի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը կազմել է 4 մլրդ 432 մլն դոլար՝ ապրիլի 30-ի 4 մլրդ 459 մլն դոլարի դիմաց: Արտաքին պարտքն նվազել է մոտ 27 մլն դոլարով:

Վերոնշյալ 4 մլրդ 432 մլն դոլարից կառավարության պարտքը կազմել է 3 մլրդ 943 մլն դոլար, իսկ Կենտրոնական բանկինը՝ 489 մլն դոլար: