Եվրո-2016. Եզրափակիչ. Պորտուգալիան պատմության մեջ առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ, լուսանկարներ)


01:56 , 11 հուլիս, 2016

Եվրոպայի առաջնության եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում մրցում էր Պորտուգալիայի հետ: Հիմնական ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց: 

Մարկ Կլատենբուրգի ավելացված երկրորդ խաղակեսի մեկնարկում Էդերը հեռու տարածությունից կատարած արտակարգ հարվածով գրավել է Ուգո Լյորիսի դարպասը՝ չեմպիոնություն պարգեւելով իր թիմին:
Բաց թողած գոլից հետո ֆրանսիացիները առաջ նետվեցին, բայց վտանգավոր հարվածներ չկային: Պորտուգալացիները պատասխանում էին վտանգավոր հակագրոհներով: Մնացած ժամանակում նոր գոլեր չեղան, Պորտուգալիայի հավաքականը հաղթեց 1-0 հաշվով ու պատմության մեջ առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: