Խոշոր հրդեհ «Հայարտ նախագծի» շենքում


22:44 , 10 հուլիս, 2016

Հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքում, որտեղ տեղակայված են Ֆինանսների նախարարությունը, «Հայարտ նախագիծը» եւ Ազգային վիճակագրական ծառայության Երեւանի գործակալությունը: Այրվող տանիքի մի հատված ընկել է գետնին` բարեբախտաբար չվնասելով անցորդներին: 

Հրդեհը բռնկվել է շենքի տանիքում, որից պարբերաբար ներքեւ են թափվում այրվող կտորեն: Դեպքի վայրում այս պահին աշխատում են մի քանի հրշեջ հաշվարկներ: