Էրդողանը պայման է առաջադրել Մերկելին


18:50 , 10 հուլիս, 2016
Էրդողանը պայման է առաջադրել Մերկելին: Գերմանական Շպիգել պարբերականը նշել է, որ Ինջիրլիքի ռազմաբազայի արգելանքի վերացման փոխարեն Էրդողանը Մերկելից պահանջել է, որպեսզի վերջինս Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևի հետ կապված հրապարակային հայտարարությամբ հանդես գա, որ «այդ բանաձևը չի ներկայացնում Գերմանիայի կառավարության դիրքորոշումը»: