Առնվազն յոթ զինվոր էզոհվել Թուրքիայում պայթյունի հետևանքով


18:25 , 10 հուլիս, 2016
Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգում այսօր պայթեցվել է զինվորներ տեղափոխող թուրքական բանակի զրահապատ մեքենա: Հաքքարի - Աքթյությունդե մայրուղու վրա պայթեցվել է զինվորներ տեղափոխող զրահապատ մեքենա, որի հետևանքով զոհվել է առնվազն յոթ զինվոր, վիրավորների թիվը ճշտվում է : Պայթունն իրականացրել է PKK-ն: Զինվորները վերադառնում էին տեղակայման վայր թուրք-սիրիական սահմանին քրդերի դեմ հատուկ գործողությունն ավարտելուց հետո: