Ֆուտբոլային եզրափակչից առաջ


17:35 , 10 հուլիս, 2016

Պորտուգալական ֆուտբոլն ընդհանուր առմամբ ինձ միշտ էլ դուր է եկել. պորտուգալացիների խաղացած ֆուտբոլն ունի յուրօրինակ ոճ, դա իրենից ներկայացնում է եվրոպական ու հարավամերիկյան ֆուտբոլի յուրահատուկ համաձուլվածք, ֆուտբոլային ռոմանտիկայի ու պրագմատիզմի միահյուսում, որը շատ դեպքերում խաղադաշտում գրավիչ արտահայտչականություն է ունեցել, որոշ դեպքերում էլ ստվերում մնացել...

Չնայած Պորտուգալիայի այս տարվա հավաքականն այնքան էլ գրավիչ, դիտարժան խաղ չի ցուցադրում, բայց եւ այնպես այս եզրափակչում ակնկալում եմ պորտուգալական ֆուտբոլային դպրոցի հաղթանակը...