Ավելի քան 3 ամիս կոմայի մեջ մնալուց հետո մահացել է ապրիլի 2-ին վիրավորված տանկի հրամանատար Ռահիմ Գարա օղլու Թաղըևը


14:00 , 10 հուլիս, 2016
Բաքվի կլինիկական զինվորական հոսպիտալում այսօր ավելի քան 3 ամիս կոմայի մեջ մնալուց հետո մահացել է ապրիլի 2-ին գլխի շրջանում ծանր վիրավորված տանկի հրամանատար, ենթասպա Ռահիմ Գարա օղլու Թաղըևը։
Թաղըևը ծանր վիրավորվել էր Թալիշի ուղղությամբ ընթացած մարտերի ժամանակ հայ ականաների արձակած արկից։
Զինծառայողը Շաքիի շրջանից էր, սակայն ընտանիքի հետ բնակվում էր Մինգեչևիր քաղաքում, որտեղ էլ այսօր կթաղվի։