Թուրքիայում ռազմական ճամբար է պայթեցվել


17:59 , 9 հուլիս, 2016

Թուրքիայի հարավ-արևելյան Մարդին նահանգի Ջեվիզլի գյուղում տեղակայված Արթուքլու ռազմական ճամբարը պայթեցվել է: PKK-ի զինյալները պայթուցիկով բեռնված բեռնատարը մոտեցրել են Արթուքլու ռազմական ճամբարի տարածք, որից հետո պայթեցրել այն: Պայթունն այնքան հուժկու է եղել, որ անգամ վնասվել են գյուղի տները: Պայթունի հետևանքով հողին է հավասարացվել Ժանդարմերայի շենքը, որի տարածքում էլ տեղակայված էր ռազմական ճամբարը, զոհվել է առնվազն 5 և վիրավորվել ավելի քան 12 զինվոր: