Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ


15:56 , 8 հուլիս, 2016

Lurer.com-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով աշխատանքային այցով Լեհաստանում է, ուրբաթ օրը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (ՌԴ), Պյեռ Անդրյոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Այդ մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Վարշավայում հուլիսի 8-9-ն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը: