Araratnews.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հստակ ժամկետը դեռ համաձայնեցված չէ` Anadolu գործակալության փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա շեշտել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով այժմ զբաղվում է Թուրքիայի արտգործնախարարությունը:
«Կարծում եմ, որ Պուտինի հետ հանդիպումը կկայանա օգոստոսի վերջին: Հստակ ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ»,- ասել է Էրդողանը: