Տիգրան Մարտիրոսյանի դոպինգ-նմուշը դրական արդյունք է ունեցել


12:47 , 8 հուլիս, 2016

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերից վերստուգված դոպինգ-ստուգման նմուշներից ևս երեքում արգելված դեղամիջոցների հայտնաբերման մասին։

Դրական է եղել նաև 69 կգ քաշային կարգում հանդես եկած Տիգրան Մարտիրոսյանի հանձնած նմուշը։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել է ստենոզոլոլ և դեհիդրոքլորմեթիլտեստոստերոն:

Բացի Մարտիրոսյանից, արգելված խթանիչներ են հայտնաբերվել նաև Ադրբեջանը ներկայացնող Սարդար Հասանովի և Թուրքիայի ներկայացուցիչ Սիբել Օզքանի նմուշներում։

Նշված մարզիկները ժամանակավորապես զրկվում են մրցաշարերի մասնակցության հնարավորությունից մինչև դեպքերի մանրամասն քննությունն ու որոշման կայացումը։