Շիրակը ևս մեկ անգամ ապացուցեց՝ հայկական ֆուդբոլում միակ թիմն է, որ գնում է ճիշտ ճանապարհով


00:43 , 8 հուլիս, 2016
Այսօր մեր շատ սիրելի Շիրակի շնորհիվ ապրեցի ուրախության, հպարտության գեղեցիկ ակնթարթներ։ Շիրակը ևս մեկ անգամ ապացուցեց՝ հայկական ֆուդբոլում միակ թիմն է, որ գնում է ճիշտ ճանապարհով, ունի տաղանդավոր մարզիչ, բարձրակարգ ֆուտբոլիստներ․․․
Վստահ եմ, որ Շիրակն իր կայունությամբ, իր կազմակերպվածությամբ, իր երկարպագուներով, իր պրոֆեսոնալիզմով և, վերջապես, իր թասիբով Հայաստանում 1-ին ակումբն է։ Կարծում եմ, ճիշտ կլինի շատ ակումբներ գլուխ գովալու ու թույլ թիմերին պարտվելուց հետո, արդարացումներ գտնելու փոխարեն, օրինակ վերցնեն Շիրակից։
Հուսով եմ, մի օր ՀՖՖ-ն կսկսի «տեսնել» այս ամենն ու հասկանա, որ բացի իրենց Փյունիկից, որը Ջիբրալթարի առաջնությունը ներկայացնող թիմի արգելքը չի կարող անցնել, կարելի է հավաքական ներգրավել նաև Շիրակին՝ իր պրոֆեսիոնալ մարզիչով և տաղանդավոր,երիտասարդ ֆուտբոլիստներով։
Իսկ Շիրակին, երկրորդ փուլում, մաղթում եմ հաղթանակ!!!!
ՄԻ ՔԱՂԱՔ, ՄԻ ԱԿՈՒՄԲ ՄԻ ԶԱՐԿԵՐԱԿ!!!
#GoShirak