Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 05.30-20.00. ԱԻՆ


12:10 , 7 հուլիս, 2016
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ հուլիսի 7-ին ժամը 05.30-ից մինչև 20.00 Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: 

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.

o    միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է

o    երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների

o    ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո: