«ՉԻ». ՀՅԴ-ն գործի է անցել՝ խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ քվեները ապահովելու համար


07:40 , 6 հուլիս, 2016

«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.

«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՅԴ –ՀՀԿ դաշինքի արդյունքում Արարատի փոխմարզպետի պաշտոնը ստանձնած դաշնակցական Հայրապետ Բաբայան այս օրերին զբաղված է սեփական կուսակցության դիրքերն ամրապնդելու «սուրբ» գործով:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Բաբայանն այս օրերին ակտիվորեն այցելում է Արարատի մարզի գյուղեր և իր կուսակիցներին հրահանգում թեկնածուներ առաջադրել ՏԻՄ ընտրություններում դաշնակցությունը ներկայացնելու համար:

Փոխմարզպետը մասնավոր զրույցներում կարևորում է ՏԻՄ ընտրությունները՝ ասելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ն վարչական ռեսուրսներ ունենա և կարողանա ապահովել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ քվեները»,-գրում է թերթը: