Մաշկը ձգող և երիտասարդեցնող դիմակ՝ ընդամենը 3 բաղադրիչով


05:31 , 6 հուլիս, 2016

Այս հրաշք դիմակի արդեն առաջին օգտագործումից հետո Դուք կտեսնեք ակնհայտ արդյունքը:

Պատրաստման համար հարկավոր է.

1 ձվի սպիտակուց

1/2 թ.գ. կիտրոնի հյութ

1/2 թ.գ. կոկոսի յուղ

Ձվի սպիտակուցը լավ հարել՝ մինչև փրփուր առաջանա, ավելացնել կիտրոնի հյութն ու կոկոսի յուղը և կրկին հարել:

Քսե դեմքին և պարանոցի հատվածին, պահել 5-10 րոպե, մինչև դիմակն ամբողջովին չորանա: Այնուհետև լվանալ ջրով կամ բուսական թուրմով:

Լավագույն արդյունքի համար այս դիմակը կիրառել շաբաթական 2 անգամ: