ՌԴ-ի հետ մերձեցմամբ Թուրքիան փրկում է իրեն քաղաքական մեկուսացումից


09:58 , 4 հուլիս, 2016
Ռուս-թուրքական մերձեցումը գալիս է կոտրելու թուրքական պետության այն պատրանքը, որի համաձայն Թուրքիան իբրև թե տարածաշրջանում ինքնուրույն քաղաքականություն է վարում։ Այս պատրանքով թուրքական պետությունը սկսեց ապրել հատկապես Էրդողանի իշխանության գալուց հետո, և հենց այս՝ աշխարհաքաղաքական սուբյեկտ լինելու խաբկանքն էր, որ բարդացրեց Թուրքիայի փոխհարաբերությունները, ինչպես Արևմտյան պետությունների և Ռուսաստանի հետ, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների հետ։ Արդյունքում Թուրքիան ոչ միայն չկարողացավ իրականացնել իր տարածաշրջանային մտադրությունները, այլ նաև կորցրեց իրբ բոլոր քաղաքական գործընկներին անխտիր։
Իսկ երկրում ահագնացող ահաբեկչական ալիքի և թեժացած Քրդական հարցի պայմաններոըմ Թուրքիան չէր կարող առանց գործընկեր մնալու ճոխություն թույլ տալ իրեն։
Ռուսաստանի հետ մերձեցումը ոչ այլ ինչ էր Թուրքիայի համար քան քաղաքական մեկուսացումից փրկվելու վերջին հնարավորություն։