Քաղաքապետարանը կարո՞ղ է ինձ մի հիմնավոր պատճառ բերել, թե ինչու Վերնիսաժի տարածքում պետք է մարդիկ դադարեցնեն հնամաշ և հնաոճ իրերի վաճառքը


12:09 , 2 հուլիս, 2016

Քաղաքապետարանը կարող է ինձ մի հիմնավոր պատճառ բերել, թե ինչու Վերնիսաժի տարածքում պետք է մարդիկ դադարեցնեն հնամաշ և հնաոճ իրերի վաճառքը: Տարիներ շարունակ այդ հատվածում մարդիկ աշխատել են ու ընտանիք են պահել: Այսօր ի՞նչ եղավ, այդ իրերը խանգարեցի՞ն: Քաղաքում բազում այլ խնդիրներ կան, որոնք կարող եմ հատ հատ ցույց տալ: Սա՞ էր ամենահրատապ խնդիրը, մարդկանց աշխատանքից զրկե՞լը:

Թերևս միակ պատչառը էսթեթիկ առումով ոչ հաճելի տեսարան է, բայց պետք է մարդկանց նախապատրաստել, ոչ թե կանգնել ասել մի շաբաթից գնում եք Հազդան մարզադաշտ: