Ընկույզը չափազանց օգտակար է առողջության համար


06:18 , 2 հուլիս, 2016

Գիտնականները պարզել են, որ ընկույզը չափազանց օգտակար է առողջության համար, քանի որ պարունակում է մեծ թվով հակաօքսիդներ:

Ամեն օր յոթական ընկույզ ուտելը կարող է կանխել տարբեր հիվանդություններ և նվազեցնել խոլեստերինը:

Ընկույզը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդներ, որոնք պաշտպանում են մարմինը մոլեկուլներից, որոնք վնասում են հյուսվածքները:

Փենսիլվանիայի Սքրենթոն համալսարանի պրոֆեսոր Ջոե Վինսոնն ասում է, որ ընկույզը կանխում է խոլեստերինի աճը: