Թոշակառու չինուհին 5 տարում արվեստի իսկական գործ է ստեղծել (լուսանկարներ)


02:30 , 2 հուլիս, 2016

Չինաստանի Ցզյանսիի նահանգում 86 տարեկան կինը ճենապակուց տուն է կառուցել՝ նախագծում ներդնելով 6 մլն յուան կամ շուրջ 900 հազար դոլար: Ճենապակե 60 հազար տարրերից բաղկացած «երազանքների պալատը» կառուցելու համար թոշակառուին հարկադրված Է եղել վաճառել ոսկե եւ արծաթե զարդերը: Այս մասին գրել է Daily Mail-ը:

Սինպին գյուղի բնակչուհին ինքնուրույն է կատարել օբյեկտի շինարարական գծագրերը եւ նախագծի ֆինանսավորման համար վաճառել է իր զարդերից մի քանիսը:

Կլորավուն շենքը բաղկացած Է երեք մակարդակներից, յուրաքանչյուրի մակերեսը կազմում է մոտավորապես 37 քառակուսի մետր: Օբյեկտն արդեն դարձել է տեղի տեսարժան վայրերից մեկը, որը գրավում Է բազմաթիվ զբոսաշրջիկների:

Թոշակառու կինը պլանավորում է եւս մի քանի ճենապակե տներ կառուցել երկրում: