Կասիլյասը չի հեռանա Իսպանիայի հավաքականից


22:08 , 30 հունիս, 2016

Կասիլյասը չի հեռանա Իսպանիայի հավաքականիցBarometer.am-ը գրում է.

Cadena Cope-ը տեղեկացնում է, որ Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը չի պատրաստվում ավարտել ելույթն ազգային թիմում։

"Պորտու"-ի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում։ Այժմ Իսպանիայի հավաքականի հիմնական դարպասապահը Դավիդ դե Խեան է։ Այդուհանդերձ, պահեստայինի կարգավիճակը Կասիլյասին չի ստիպում հեռանալ թիմից։