Իսլամական պետության ուշադրության կենտրոնում է նաև Վրաստանը


17:38 , 30 հունիս, 2016

Իսլամական համացանցային ռեսուսրները վրացերեն լեզվով գրառումներ և ուղերձներ են տարածում, որոնց թիրախում նաև հարևան Վրաստանն է:

Գաղտնիք չէ, որ ԻՊ-ի կազմում շատ են վրաստանցի իսլամականները: Դա նշանակում է, որ Վրաստանում ԻՊ-ն ունի հետևորդներ: Վերջիններից շատերն արդեն Սիրիայում և Իրաքում են` մասնակցելով այստեղ տեղի ունեցող ջիհադին, իսկ մի որոշ հատված դեռևս Վրաստանում է, և հենց այդ հատվածին է նաև հասցեագրված ստորև ներկայացվող ուղերձը: