Վաղը Սևանում կբացվի ամառային լողաշրջանը


15:52 , 30 հունիս, 2016

sevanAraratnews.am-ը գրում է.

Հուլիսի 1-ին Սևանա լճում պաշտոնապես կբացվի ամառային լողաշրջանը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ նախարարության փրկարար ծառայությունը Գեղարքունիքի մարզում պաշտոնապես կազդարարի ամառային լողաշրջանի բացումը, կներկայացնի ջրափրկարարական աշխատանքների համար նախատեսված գույքն ու հանդերձանքը, կծանոթացնի ջրում դժբախտ պատահարներից խուսափելու համար անհրաժեշտ անվտանգության ու լողամիջոցների շահագործման կանոններին, ինչպես նաև ջրահեղձման ժամանակ ձեռնարկվող առաջին օգնության հմտություններին: