Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ HIPP ընկերության ղեկավար Շտեֆան Հիպպի ասուլիսը: HIPP-ը մանկական սնունդ արտադրող գերմանական ընկերությունը օրգանիկ ոլորտում եվրոպական շուկայի առաջատար է: Ավելի քանի 50 երկրում ներկայացված HIPP-ի արտադրանքը Հայաստանում արդեն 12 տարի է: Ընկերությունը հավատարիմ է մնում իր որդեգրած կարգախոսին՝ «Լավագույնը բնությունից, լավագույնը բնության համար»: Ձեռնարկությունն արտադրում է մանկական օրգանիկ սնունդ և խնամիքի միջոցներ: Ընկերությունը շուրջ 60 տարի զբաղվում է մանկական օրգանիկ սննդի, պահածոյացված բանջարեղենի եւ մանկական խնամքի միջոցների արտադրությամբ:
Ասուլիսի ժամանակ Շտեֆան Հիպպը նշեց, որ իրենք շատ են կարևորում օրգանիկ սննդի արտադրությունը, եւ չնայած օրգանական արտադրությունը պահաջում է շատ ժամանակ եւ ջանքեր, իրենք շարունակում են դրանով զբաղվել և ստանալ բնությունից լավագույնը:
«Մեր քաղաքականություն է ունենալ առողջ և բարձրորակ սնունդ: Մենք ընտանեկան բիզնես ենք ներկայացնում և չենք կարող թույլ տալ, որ մեր հանդեպ եղած վստահությունը խաթարվի: Մենք հիմա ընդլայնում ենք մեր արտահանումը դեպի Արևելյան Եվրոպայի երկրներ: Եվրոպական երկրներում հաջողություն ենք գրանցել, որի փորձն ունենք նաև Հայաստանում»,-նշեց պրն. Հիպպը:
HIPP-ն արդեն վայելում է շատ ծնողների սերը և վստահությունը, քանի որ ներկայացված տեսականին որակյալ է և ամենապահանջվածն է շուկայում: Պրն. Հիպպն ասուլիս ժամանակ խոսեց նաև մանկական սննդի գնի և որակի մասին. «Մենք մեր գործունեության ամենասկզբում որդեգրել էինք մի սկզբունք, որ մեր արտադրանքը պետք է որակյալ լինի: Այս հարցում պետք է ազնից լինել սպառողի հետ: Մենք հարյուրից ավելի տարվա պատմություն ունենք եւ արել ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք բարձր որակ»:
Հավելենք, որ օրգանիկ սննդամթերքի արտադրության համար HIPP-ի արտադրանքն անցնում է 260-ից ավելի որակական զննում, ներառելով՝ հողի, ջրի, օդի, հումքի լաբորատոր զննումից մինչև պատրաստի արտադրանքի լաբորատոր քննություն: Այս բոլոր գործընթացներից հետո միայն արտադրանքը ստանում է HIPP BIO անվանումը: Լաբարատորիաներում սնունդը զննման է անցնում, որից հետո նոր մատուցվում հաճախորդին:
Ընտանեկան բիզնեսի հաջող կոնցեպտ գրանցած այս ընկերությունն շուրջ 60 տարի բարձրունքում է պահում իր անունը:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի