ԵՄ-ն ու Թուրքիան բանակցային նոր գլուխ են բացել անդամակցության գործընթացում


14:06 , 30 հունիս, 2016

1028949154Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն ու Թուրքիան այսօր բանակցային նոր գլուխ են բացել՝ կապված ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հետ:

Այդ մասին ԵՄ-Թուրքիա միջկառավարական կոնֆերանսի արդյունքներով հայտարարել է Նիդերլանդների արտգործնախարար Բերտ Կունդերսը:

Նրա խոսքով՝ դա բանակցային գործընթացի ընթացքում բացված 16-րդ բանակցային գլուխն է, և որ ԵՄ անդամ բոլոր երկրներն էլ համաձայն են դրան: Խոսքը «Ֆինանսներ և բյուջե» 33-րդ բանակցային գլխի մասին է:

Միջոցառմանը ներկա են եղել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Օմեր Չելիքը և ֆինանսների նախարար Նաջի Աղբալը: Հանդիպման մասնակիցները հարգել են Ստամբուլի օդանավակայանում կատարված ահաբեկչության զոհերի հիշատակը: