«Ռեալը» 65 մլն է առաջարկել «Բավարիայի» ֆուտբոլիստի համար


13:32 , 30 հունիս, 2016

Մադրիդի «Ռեալը» չի դադարում պայքարը Մյունխենի Բավարիայի պաշտպան Դավիդ Ալաբայի համար:

Ինչպես տեղեկացնում է AS-ը՝ իսպանական ակումբը Ավստրիայի հավաքականի ֆուտբոլիստի համար առաջարկել է 65 մլն եվրո: Ավելի վաղ «Արքայական ակումբը» ֆուտբոլիստի համար առաջարկել էր 50 մլն եվրո, սակայն «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումինիգեն ասել էր, որ գերմանական կողմը իր ֆուտբոլիստից հրաժարվել չի պատրաստվում:

Մադրիդցիների այս առաջարկին մյունխենցիները դեռ չեն պատասխանել:

Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում Ալաբան մասնակցել է 30 խաղի և հեղինակել՝ մեկ գո