ՀՕՊ համաձայնագիրը վավերացվեց. կողմ էր 102 պատգամավոր


11:50 , 30 հունիս, 2016

Ազգային ժողովն այսօրվա նիստում վավերացրեց Ռուսաստանի հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը: Կողմ քվեարկեց 102 պատգամավոր, դեմ` միայն 8-ը:

Նկատենք, որ այս համաձայնագիրը բավականին աղմկահարույց էր: Ազգային ժողովի դիմաց նույնիսկ բողոքի ակցիաներ էին անցկացվում` ընդդեմ այս համաձայնագրի վավերացման: