Իբրահիմովիչի ձեռքբերման մասին «Յունայթեդ»-ը կհայտարարի առաջիկա ժամերի ընթացքում


09:20 , 30 հունիս, 2016

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Շվեդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը առաջիկա ժամերի ընթացքում կդառնա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ:

The Mirror-ի հաղորդմամբ՝ Ժոզե Մոուրինյոյի թիմը շվեդ հարձակվողի ձեռքբերման մասին կհայտարարի առաջիկա 48 ժամերի ընթացքում:

Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչն ավելի վաղ հայտարարել էր, որ «Եվրո 2016»-ի ավարտից հետո կավարտի կարիերան Շվեդիայի հավաքականի կազմում: