«Առավոտ». Պաշտոնանկ արված գեներալի տունը թալանել են


08:30 , 30 հունիս, 2016

«Առավոտի» տեղեկություններով՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պաշտոնանկ արված ՊՆ կապի զորքերի, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանի որդու՝ Վեդիում գտնվող բնակարանից գողություն է կատարվել:

 

Մեր տեղեկություններով՝ պաշտոնանկությունից մի քանի օր անց Մուրադյանը վաճառքի է հանել Վեդիում իր ունեցած-չունեցածը՝ բնակարան, հողակտոր, մի քանի ավտոմեքենա:

 

Վեդեցիների պնդմամբ՝ Մուրադյանի ընտանիքը երբեք էլ աչքի չի ընկել շքեղ կամ ցոփ ապրելակերպով: Աչք շոյող միակ բանը, որը մատնանշում են տեղացիները, Մուրադյանի երեխաների ոչ սովորական ավտոմեքենաներն են:

 

Ի՞նչ պատճառով է Մուրադյանը վաճառքի հանել իր ունեցվածքը՝ Հայաստանից հեռանալո՞ւ, թե՞ պետությանը պատճառած վնասը վերականգնելու՝ հայտնի չէ, բայց գողերը, փաստորեն, հասկացել են, որ այդ բնակարանից ձեռնունայն դուրս չեն գա: «Առավոտին» չհաջողվեց ճշտել գողոնի չափը»,-գրում է թերթը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: