Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարարն իր թեկնածությունն է առաջադրել վարչապետի պաշտոնում


01:19 , 30 հունիս, 2016

Tert.am–ը գրում է.

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարար Լիամ Ֆոքսն իր թեկնածությունն է առաջադրել իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով բրիտանական աղբյուրը:

Նշվում է, որ Ֆոքսը Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում առաջադրված երկրորդ թեկնածուն է:

Հաշվի առնելով, որ պահպանողականներն իշխանության գլխին են կանգնած, հաջողությունը ներկուսակցական ընտրություններում հաղթողին բերում է Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ