«Անելուց առաջ մտածեք ինչ եք ուտում․․․» Կարեն Արայանը իրեն և Ալինա Մարտիրոսյանին վիրավորողների մասին (տեսանյութ)


01:42 , 30 հունիս, 2016
Վերջին օրերին մամուլում և սոցցանցերում քննարկման առարկա է դարձել նկարիչ Կարեն Արայանի և դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի սիրային կապի վերաբերյալ լուրերը:

Լինում են մարդիկ, որոնք մեկնաբանություններում վիրավորում են զույգին:

Կարեն Արայանը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ վիրավորական գրառում կատարած անձանցից մեկը ներողություն է խնդրում իր արարքի համար։

«Անելուց առաջ մտածեք ինչ եք ուտում․․․ Ընդհանրապես բոլոր սխալվողներին է վերաբերում»,- գրել է Կարեն Արայանը:

Ստորև ներկայացնում ենք տեսանյութը: