Սիրիայի ընդդիմության ազգային կոալիցիան բանակցությունների նորացումը համարում է դժվար


00:40 , 30 հունիս, 2016

Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան Սիրիայի հարցով բանակցությունների նորացման հետ կապված իրավիճակը համարում է դժվար. ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան հանդիպումներ է անցկացնում միայն ցուցադրելու համար, որ գործընթացը շարունակվում է, հայտարարել է միավորման քաղբյուրոյի անդամ Աբդել Ահադ Ստեֆոն Sputnik գործակալությանը:

«Մենք այժմ տեսնում ենք միայն տեխնիկական հանդիպումներ, որոնք անցկացվում են մի քանի մայրաքաղաքներում: Դա միայն այն բանի համար, որ դե Միստուրան կարողանա ցույց տալ, որ գործերը լրիվ չեն դադարել, սակայն դա Ժնևին վերադառնալու հնարավորության քիչ հույս է տալիս»,- ասել է ընդդիմադիրը: