ՀՀ-ն կողմ է, իսկ Ադրբեջանը դեմ ԼՂ շփման գծի ողջ երկայնքով հետաքննական մեխանիզմների ներդրմանը.Է.Նալբանդյան


22:00 , 29 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Հայաստանը կողմ է ղարաբաղյան հակամարտության շփման գծի ողջ երկայնքով հետաքննական մեխանիզմների ներդրմանը: Այսօր Երևանում Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Վերջինս նշեց, որ միայն Ադրբեջանն է, որ դեմ է հետաքննության մեխանիզմների տեղակայմանը, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնմանը:

Էդվարդ Նալբանդյանը մեջբերեց բոլոր այն հանդիպումների, որոնց ժամանակ Ադրբեջանը համաձայնություն տվել է այս պայմանավորվածություններին, բայց հետո մերժել դրանք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ