Դմիտրի Մեդվեդևը Ստամբուլի ահաբեկչության կապակցությամբ ցավակցել է Բինալի Յըլդըրըմին


17:50 , 29 հունիս, 2016

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության կապակցությամբ ցավակցություն է հայտնել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին:

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը, ըստ որի՝ Մեդվեդևը ընդգծել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքերի կարևորությունը:

Մեդվեդևի հեռագրում նշված է. «Վճռականորեն դատապարտում ենք այդ բարբարոսական հանցանքը: Տեղի ունեցած աղետը ևս մեկ անգամ ընդգծում է միջազգային ահաբեկչության սպառնալիքների դեմ պայքարում ողջ միջազգային հանրության համատեղ ջանքերի կարևորությունը»: