Հունիսի 17- 23-ը մայրաքաղաքում ծնվել է 445 երեխա


11:08 , 29 հունիս, 2016

Հունիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 445 երեխա՝ 234 տղա, 211 աղջիկ. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։ 

Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 40881 քաղաքացի: