ԵԱՀԿ գործող նախագահն այսօր կայցելի Հայաստան


10:20 , 29 հունիս, 2016

Հունիսի 29-30-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան այց կկատարի Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Գերմանիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբայսօր  կկայանան Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով։