Հակառակորդն այս գիշեր կրակել է հրաձգային զինատեսակներից` կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ. ԼՂՀ ՊՆ


09:50 , 29 հունիս, 2016
Հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։


Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` հյուսիսային ուղղությամբ կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ:


ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: