Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասնում է 50-ի


00:40 , 29 հունիս, 2016

Tert.am–ը գրում է.

Բարձրաստիճան թուրք պաշտոնյան հայտարարել է, որ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը մոտավորապես 50-ի է հասնում։ Այդ մասին տեղեկացնում է AP-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, իսկ վիրավորներին՝ 60-ի, ինչի մասին տեղեկացնում էր The Hurriyet Daily News-ը՝ հղում անելով Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինին։

Հայտնի է դարձել նաև, որ մահապարտ-ահաբեկիչներից մեկը գործի է դրել պայթուցիկը այն ժամանակ, երբ ոստիկանները փորձել են ձերբակալել նրան, հաղորդում է  NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ականատեսներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ