Ուկրաինացիները կարող են առանց պետության և նախագահի ապրել. Սավչենկո


23:24 , 28 հունիս, 2016

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքացիները կարող են գլուխ հանել առանց պետության և նախագահների: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

«Դուք նկատել եք, որ մեզ մոտ ժողովուրդը և պետությունը տարբեր բաներ են: Ժողովուրդն արդեն վաղուց ապրում է առանց պետության և պետականության: Մենք կարող ենք ապրել առանց նախագահների»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ ինքն ուզում է այնպիսի համակարգ գործարկել, որը մարդկանց կտար թափանցիկություն և ազնվություն՝ անկախ նրանից, թե ով է նախագահը: