Համացանցում և ողջ աշխարհում տարածվում է նոր ֆլեշմոբ, որի անունն է՝ «Չկա կրծկալ, չկան՝ խնդիրներ»։ Այս ֆլեշմոբով աղջիկները ողջ աշխարհից իրենց աջակցությունն են հայտնում 18-ամյա մի ամեիրկուհու, ում դպրոցի տնօրենը նկատողություն է արել առանց կրծկալի դասերին հաճախելու համար։ Աղջիկը հրապարակել է իր այդ օրվա լուսանկարն ու բացատրել, թե ինչ է տեղի ունենում։ Ու սկսել է հավաքվել նրան պաշտպանող աղջիկների մի մեծ բանակ, ովքեր առանց կրծկալի նկարներ են հրապարակում համացանցի իրենց էջերում։ Տեսնենք Հայաստանում ինստագրամաբնակ աղջիկները համարձակություն կունենա՞ն միանալ ամերիկուհու պաշտպանությանը։