Tert.am-ը գրում է.
Մոսկվայի քաղաքային դատարանը երեքշաբթի օրն օրինական է ճանաչել հայտնի հայ գործարար Լևոն Հայրապետյանի դատավճիռը, ով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ ցմահ դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար յուրացնելու համար, հայտնում է РИА Новости-ն:
«Վճիռը թողնել անփոփոխ, բողոքարկումը՝ առանց բավարարման»,- որոշումը հրապարակել է դատավորը: Այժմ համարվում է, որ դատավճիռը մտել է ուժի մեջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր կքննի հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի դատավճիռը: Ավելի վաղ նիստը հետաձգվել էր, քանի որ դատավորները պետք է լրացուցիչ ուսումնասիրեին բողոքող կողմի պահանջները:
Լևոն Հայրապետյանի պաշտպանը նախորդ նիստի ընթացքում վերաքննիչ ատյանին է ներկայացրել մի շարք դիմումներ մշակույթի և արվեստի, Մոսկվայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից` խնդրելով Հայրապետյանին նշանակել պատժամիջոց, որը կապված չի լինի ազատազրկման հետ: