Tert.am-ը գրում է.
Թուրքիան Ռուսաստանի հանդեպ ճիշտ ուղղությամբ լուրջ քայլ է կատարել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են հետագայում կառուցվելու Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները, գրում է ТАСС-ը:
«Տեղի են ունենում որոշակի քայլեր, գործողություններ Թուրքիայի կողմից»,- ասել է նա: «Դա ճիշտ ուղղությամբ լուրջ քայլ է: Անշուշտ, այն հաշվի է առնվել»,- հավելել է նա:
Երեկ Կրեմլը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական Սու-24 ռմբակոծիչի օդաչուի մահվան համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից նամակով ներողություն է խնդրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ