Թուրքիայի զինված ուժերը հարվածներ են հասցրել միանգամից երկու ահաբեկչական խմբավորման. Sabah


16:12 , 28 հունիս, 2016

Թուրքիայի զինված ուժերը հարվածել են միանգամից երկու ահաբեկչական խմբավորման՝ ԴԱԻՇ-ին ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK), հայտնում է Sabah-ը:

Հաղորդվում է, որ Թուրքիայի զինված ուժերը Fırtına տիպի հաուբիցներով հարվածել են ԴԱԻՇ-ի օբյեկտներին: Բացի դրանից, ԴԱԻՇ-ի դիրքերին ավիահարվածներ են հասցրել ԱՄՆ գլխավորած միջազգային դաշինքի մարտական ինքնաթիռները:

Հարվածները հասցվել են ԴԱԻՇ-ի 35 թիրախի, զոհվել է ԴԱԻՇ-ի 19 զինյալ: Բացի դրանից՝ թուրքական ավիացիան երեկ PKK-ի դիրքերին ավիահարվածներ է հասցրել Ղանդիլի լեռան շրջանում (Հյուսիսային Իրաք): Զոհվել է 7 PKK-ական: