Խաբեությամբ արվեստագետներին կեղտոտ ռազբորկաների մեջ են ներքաշել


15:05 , 28 հունիս, 2016

Ես ուղղակի ապշած եմ։ Երեկ մի խումբ մտավորականների անունից նամակ էր հրապարակվել ի պաշտպանություն մարդասպանության համար դատարտված Մհեր Ենոքյանի։ Սիրտս զգում էր, որ մի բան այն չի։ Մեր երկրում հաճախ են կեղտոտ խաղերի համար շահարկում մտավորականների անունը։ Այսօր զրուցեցի այդ նամակը ստորագրածներից մեկի՝ իրական մտավորական Հասմիկ Պապյանի հետ։ Զարմացած եմ և զայրացած՝ Հասմիկ Պապյանը որևէ նամակի տակ չի ստորագրել։ Չգիտեմ ով է, այս ստախոսության հեղինակը, բայց զգուշացնում եմ չհամարձակվեք արվեստի գործիչներին կեղտոտ ռազբորկաների մեջ ներքաշել։