Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործը կքննի սկսնակ դատավորը


13:36 , 28 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Երեկ քրեական գործը մակագրվել է դատավոր Անդրանիկ Մնացականյանին: Վերջինս 29-ամյա սկսնակ դատավոր է:

Հիշեցնենք, որ այս քրեական գործով մեղադրվում էին Արա Բուդաղյանն ու Վիտալի Մինասյանը, սակայն հունիսի 10-ին  որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ